Վիճաբանություն՝ Երևանի քոլեջներից մեկում. կա վիրավոր

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մարտի 11-ին ոստիկանության Ավանի բաժին է դիմել Լ․ Ի․-ի մայրը, և հայտնել է, որ իր որդուն ծեծի են ենթարկել նշված քոլեջի ուսանողներ՝ ոմն Դավիթը, Վլադիմիրը և Արմենը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 10-ին ժամը 11։30-ի սահմաններում նշված քոլեջի հարակից տարածքում, Լ.Ի․-ի և նույն քոլեջի ուսանող, Երևանի բնակիչ 15-ամյա Վ․ Գ․-ի միջև անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Լ. Ի․-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Վ.Գ․-ի հասցեին, ինչի արդյունքում վերջինս բռունցքով հարվածել է Լ. Ի․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
