Թբիլիսիի կենտրոնում գնդակահարել են «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբորը

Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ճավճավաձեի պողոտայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկի անունով հայտնի Լևան Ջանգվելաձեի եղբայրը: Այս մասին հայտնում է Mtavari հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան։ Ջանգվելաձեին գնդակահարել են մեքենայից, երբ նա քայլում էր ճանապարհով։

Հայտնի է, որ կրակոցի հետևանքով վիրավորվել է նաև մեկ այլ մարդ՝  մոտակայքում գտնվող։ Նրան հոսպիտալացրել են․ վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում։

Հաղորդվում է, որ Լևան Ջանգվելաձեն մի քանի օր առաջ Թբիլիսի Է ժամանել արտերկրից և քաղաքում տեղաշարժվել է թիկնազորի ուղեկցությամբ:

Ջանգվելաձեի ընտանիքիմ մոտ մարդիկ TV Pirveli-ին հայտնել են, որ սպանությունը «ոչ մի կապ չունի քրեական հեղինակությունների վեճերի հետ»։

Նրանց խոսքով՝ հաշվեհարդարի պատճառ է դարձել բիզնեսի շուրջ վեճը։

Share This