Այժմ հերթը Ռուսաստանինն է․ Սլովակիայի ՊՆ նախարար

Ռուսաստանը պետք է ընդունի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկը, որը հնչեցվել է ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքում։ Այս մասին հայտարարել Է Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը, գրում է EADaily-ն։

Նախարարը ողջունել է առաջարկը և հիշեցրել, որ գործող կառավարությունը վաղուց հանդես է գալիս Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:

«Մենք անընդհատ ասում էինք, որ ուզում ենք անհապաղ դադարեցնել մարդկանց սպանությունները։ բԵս նաև կոչ եմ անում բոլոր պատասխանատուներին, ներառյալ Ռուսաստանի Դաշնությանը, հնարավորինս արագ ուսումնասիրել այս առաջարկը և միանալ դրան», – ասել է նա:

Միևնույն ժամանակ, Կալինյակը հավելել է, որ համաձայն Է ԱՄՆ-ի այն կարծիքին, որ այժմ հերթը Ռուսաստանինն է:

Share This