Ալիևի հետ քննարկել ենք Հայաստանի հետ բանակցությունների հարցը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հարցը։

ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ նախարարների կաբինետի հերթական նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը մեկնաբանել է Ալիևի՝ Անկարա կատարած այցի արդյունքները։

Էրդողանը նշել է, որ հնարավորություն է ստեղծվել «եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ քննարկելու շատ կարևոր թեմաներ, մասնավորապես՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը»։

 

Share This