Ի՞նչ չեն կիսում երկրորդ և երրորդ նախագահները
Փետրվարի 17-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը շարունակում է լարված պահել ընդդիմադիր ուժերի հարաբերակցությունները։ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցերը զբաղված են «փոխհրաձգությամբ» միմյանց մեղադրում են` Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ։ Երկրորդ նախագահը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը չեն միավորվում, որովհետև իրենց մեջ խնդիրներ կան։ Ըստ էության խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու է հետ է կապված։ Տպավորությունն այնպիսին է, որ 2018-ին լավ մտածված սցենարով է Փաշինյանը եկել իշխանության, որովհետեւ 2018-ին ժողովուրդը դարձյալ նույն պահանջով էր փողոց դուրս եկել։ Միայն տասը տարի անց հնարավոր եղավ փողոցի միջոցով հասնել իշխանափոխության։ Նախկին նախագահների թիմի ներկայացուցիչները իրար փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում… ժողովուրդը այդպես էլ չի հասկանա, չի իմանա թե ինչ է եղել 2018-ին, ինչ պայմանավորվածությունների արդյունքում է Նիկոլ Փաշինյանի թիմը հասել իշխանության։ Մի բան հստակ է, որ Փաշինյանի թիմը երկիրը հասցրել է անդունդի եզրին և նախկին նախագահները ոչ թե պիտի մեղադրանքի սլաքները իրար կողմ ուղղեն, այլ մտածեն, թե ոնց են Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնում իշխանությունը։ Արդեն հետաքրքիր չէ, թե ով կամ ովքեր են բերել Փաշինյանին իշխանության, առավել կարևոր է, թե ովքեր են պահում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և ամենակարևորը ինչպես նրան գահընկեց անել։
