Ինչ հետևանքներ կունենա Մակրոնի՝ «ռուսական սպառնալիքի» մասին ելույթը․ քաղաքագետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը, որը հայտարարել էր Եվրոպայի համար «ռուսական սպառնալիքի» մասին, լավագույն քայլը չէր։ BFM.RU ռադիոկայանի եթերում այս կարծիքն է հայտնել քաղաքագետ Գեորգի Բովտը։
«Դա, հավանաբար, նրա կողմից լավագույն քայլը չէր: Մոսկվան այդպիսի «բազեի» չի ընդունի»,- ասել է Բովտը։
Քաղաքագետի կարծիքով՝ Մակրոնի այս քայլն ունի հետևանքներ՝ ագրեսիվ միլիտարիստական դիրքորոշումը նրան ինքնաբերաբար զրկում է ուկրաինական հակամարտության հարցում Եվրամիության և Ռուսաստանի միջև միջնորդ դառնալու հնարավորությունից։
Ֆրանսիայի ղեկավարը նախօրեին դիմել է ժողովրդին։ Մասնավորապես, նա խոսել է խաղաղությանը սպառնացող ռուսական սպառնալիքի և Ուկրաինային եվրոպական աջակցության մասին, դատապարտել է ԱՄՆ նախագահի դիրքորոշումն այս հարցում, ֆրանսիական բանակն անվանել է Եվրոպայում ամենամարտունակը և հայտարարել է ֆրանսիական միջուկային հովանոցը եվրոպացի գործընկերների վրա տարածելու քննարկումների մասին։
