Թիմը շատ ջերմ ընդունեց ինձ. շատ երջանիկ եմ իմ առաջին պաշտոնական գոլի համար. Բրունո Ալմեիդա
Թիմը շատ ջերմ ընդունեց ինձ. շատ երջանիկ եմ իմ առաջին պաշտոնական գոլի համար։ Այս մասին ասել է «Նոա»-ի ֆուտբոլիստ Բրունո Ալմեիդան։
«Հարմարվելու գործընթացը լավ անցավ։ Թիմը շատ ջերմ ընդունեց ինձ, և դա ավելի է հեշտացնում է իմ աշխատանքը դաշտում։
Ես շատ երջանիկ եմ իմ առաջին պաշտոնական գոլի համար, բայց ամենակարևորը բոլոր գոլերի արդյունքում՝ հաղթանակն է։ Շատ ուրախ եմ գոլի համար, բայց ավելի ուրախ եմ թիմի հաղթանակի համար», – ասել է նա։
«Մենք կրկին շատ լավ խաղ անցկացինք, իմ կարծիքով՝ ուժեղ թիմի դեմ։ Ես շատ գոհ եմ, նույնիսկ վնասվածքներով թիմը շարունակում է շատ լավ հանդես գալ», – «Նոա»- «Շիրակ» խաղից հետո ասել է Ռուի Մոտան։
