Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալությանը (տեսանյութ)

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության և իշխանության փոխանցման հանդիսավոր արարողություններին:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր մակարդակի բազմաթիվ պատվիրակություններ բոլոր աշխարհամասերից:

Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Ուրուգվայի նախագահի նստավայր: Նախագահը ողջունել է իր պաշտոնակցին և Հայաստանի Հանրապետության ու իր անունից շնորհավորական բարեմաղթանքներ հղել նրան բարձր պաշտոնի ստանձման կապակցությամբ:

Share This