Անդրադարձ է եղել Թրամփին ու Զելենսկիին․ կստորագրվի՞ հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը

Զելենսկին պետք է ներողություն խնդրի այն բանի համար, որ Թրամփի հետ հանդիպումը վերածվել է ֆիասկոյի, CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարի այլ հայտարարությունները՝

▪️Զելենսկին կարիք չի ունեցել գնալ այնտեղ հանդիպման և իրեն թշնամաբար պահել;

▪️Ագրեսիվ պահվածքով չես կարող ստիպել ուրիշներին գալ բանակցությունների սեղանի շուրջ;

▪️Եվրոպան կցանկանար ևս մեկ տարի շարունակել պատերազմն Ուկրաինայում՝ Ռուսաստանին թուլացնելու ակնկալիքով, սակայն ԱՄՆ-ն դա անիրատեսական է համարում;

▪️Թրամփը կձգտի խաղաղություն հաստատել Ուկրաինայում, «նույնիսկ եթե այդ հնարավորությունը լինի ընդամենը 1 տոկոս»;

▪️ԱՄՆ իշխանությունները չեն կարող քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները նախքան խաղաղության համաձայնագրի ստորագրումը;

▪️Թրամփն ու Զելենսկին կկարողանան վերականգնել հարաբերությունները։

Հակասական տեղեկություններ են տարածվում նաև հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի ստորագրման մասին։ Դեռևս հստակ չէ, թե արդյոք այն կստորագրվի։

Share This