100-ամյա կինը բացահայտել է երկարակեցության իր գաղտնիքը

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի բնակչուհին նշել է իր 100-ամյակը և կիսվել իր երկարակեցության մի քանի գաղտնիքով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Բեթի Վուդհեմսը նշել է իր տարեդարձը ծաղկի խանութում, որտեղ ընտրել է բույսեր իր պատշգամբի պարտեզի համար։ Երկար ապրելու համար ավստրալուհին խորհուրդ է տվել միշտ երջանիկ լինել։ Կնոջ խոսքով՝ ամեն ինչում լավ բան կարել է գտնել։ «Ընթրիքի ժամանակ մեկ բաժակ գինիով հանգստանալը կամ ընկերների հետ շամպայն վայելելը նույնպես միշտ օգնում է»,- նշել է նա։

Ինչպես բացատրել է երկարակյացը, կարևոր է չխորանալ բացասական բաների վրա և ընտրել ակտիվ ժամանցային զբաղմունք: Վուդհեմսը չի հետևում որևէ հատուկ դիետայի: Սակայն փորձում է ամեն ինչ չափի մեջ պահել եւ ուտել ոչ միայն իր սիրելի շոկոլադը, այլեւ բանջարեղեն ու մրգեր։ Կինը պատմել է, որ իր լավ արտաքինի գաղտնիքներից մեկը գլխարկ կրելն է։ Այն պաշտպանում է նրա մաշկը արևից, որն արագացնում է ծերացումը:

Վուդհեմսի խոսքով՝ մաշկի խնամքի համար ինքն օգտագործում է ֆլանել: Կնոջը դա սովորեցրել է տատիկը։ Նա դեմքը սրբում է ֆլանելե սրբիչներով, ապա խոնավեցնում այն ​​կրեմով։ Ինչպես երկարակյացն է ասում, առօրյայում սիրում է շրթներկ օգտագործել։ Նա նաև պարբերաբար այցելում է իր վարսավիրին։

Վուդհեմսը կարծում է, որ մարդիկ սխալ պատկերացում ունեն ծերության մասին: Նրա խոսքով՝ կյանքը ձանձրալի ու հանգիստ է դառնում ոչ թե տարիքի, այլ այն տարբեր դարձնելու ցանկության բացակայության պատճառով։

Share This