Օրական վեց բաժակ սուրճը վտանգավոր է սրտի և անոթների համար.

Չինաստանի Կապիտալ բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական ավելի քան վեց բաժակ սուրճ խմելը մեծացնում է սրտի անբավարարության, սրտի կորոնար հիվանդության և ինսուլտի վտանգը: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում։ Ջուրը, թեյը և սուրճն աշխարհում ամենահայտնի ըմպելիքներն են։ Ուսումնասիրելու համար, թե ինչպես է դրանց օգտագործումն ազդում սրտանոթային առողջության վրա, գիտնականները վերլուծել են ավելի քան կես միլիոն մարդկանց տվյալները (210239 տղամարդ և 251383 կին):

Կամավորներին դիտարկելիս գիտնականներն արձանագրել են սրտանոթային բոլոր իրադարձությունները։ Հետազոտության ընթացքում 11098 մասնակիցների մոտ սրտի անբավարարություն է առաջացել, 33426-ը՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իսկ 9706-ը՝ կաթված է տարել:

Արդյունքները ցույց են տվել, որ ջրի կանոնավոր օգտագործումը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Ի հակադրություն, սուրճի՝ չափից ավելի օգտագործումը` օրական ավելի քան վեց բաժակ, մեծացնում է ինչպես սրտի անբավարարության, այնպես էլ սրտի կորոնար հիվանդության և կաթվածի ռիսկը: Թեյի չափից ավելի օգտագործումը նույնպես կապված է սրտանոթային հիվանդությունների ռիսկի բարձրացման հետ:

Գիտնականները նշել են, որ թեյն ու սուրճն ավելի մեծ ազդեցություն են թողել կանանց վրա։ Պարզվել է նաև, որ այս ըմպելիքների օգտագործումը մասամբ թուլացրել է խմելու ջրի պաշտպանիչ ազդեցությունը։

Share This