Սպանախը եւ խնձորն անհրաժեշտ են լեղապարկի առողջության համար.
Լեղապարկի առողջությունը պահպանելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը բջջանյութով հարուստ մթերքների օգտագործումն է: Դրանք են մրգերը, բանջարեղենը, հացահատիկները եւ տերեւավոր կանաչիները: Այս մասին EatingWell պորտալին ասել է ամերիկացի սննդաբան Քարլի Հարթը։
Մասնագետի խոսքով՝ այդ մթերքները ոչ միայն նպաստում են մարսողությանը, այլեւ օգնում են կանխել լեղաքարային հիվանդության առաջացումը։ Դոկտոր Հարթը խորհուրդ է տվել հատուկ ուշադրություն դարձնել ավոկադոյի օգտագործմանը: Այս մթերքը պարունակում է առողջ չհագեցած ճարպեր, որոնք խթանում են լեղու, ինչպես նաեւ բջջանյութի, կալիումի եւ հակաօքսիդանտների արտադրությունը, որոնք նվազեցնում են բորբոքումները:
Բժիշկն ավելացրել է, որ տերեւավոր կանաչիները, այդ թվում՝ կաղամբը, մանգոլդը եւ սպանախը, նույնպես բջջանյութի եւ մագնեզիումի արժեքավոր աղբյուր են, որոնք օգնում են կարգավորել լեղու արտադրությունը եւ նվազեցնել քարերի առաջացման վտանգը։ Ոսպը, որը հեշտությամբ մարսվում է օրգանիզմի կողմից, նույնպես հիանալի ընտրություն է լեղապարկի առողջությունը պահպանելու համար։ Այս հատիկեղենի մեկ բաժակը պարունակում է մոտ 15 գրամ բջջանյութ:
Մասնագետը հիշեցրել է նաեւ խնձորի եւ ճակնդեղի օգտակարության մասին։ Առաջինը պարունակում է պեկտին, բնական էնտերոսորբենտ, որը կանխում է աղիների միջոցով վնասակար նյութերի ներծծումը արյան մեջ: Պեկտինն օգնում է հաղթահարել աղեստամոքսային տրակտի ավելցուկային խոլեստերինը: Բազուկը, որը հարուստ է հակաօքսիդանտներով (օրինակ՝ բետաինով), օգնում է նորմալացնել լեղու արտադրությունը եւ բարելավել մարսողությունը:
