Բյանկա Սենսորին Քանյե Ուեսթի հետ եկել է իր գեղարվեստական ֆիլմի պրեմիերային սեւ անձրեւանոցով եւ դիմակով
Բյանկա Սենսորին Քանյե Ուեսթի հետ եկել է իր գեղարվեստական ֆիլմի պրեմիերային սեւ անձրեւանոցով եւ դիմակով։
Նրան լուսանկարել են Yeezy-ի հիմնադրի հետ ձեռք ձեռքի տված քայլելիս Լոս Անջելեսի Կորեա-թաունի պահեստի մոտ: Թեեւ միջոցառման ընթացքում նրա դեմքն ամբողջությամբ թաքցված էր, մի ինսայդեր TMZ-ին ասել է, որ Ուեսթի ուղեկցորդուհին իրականում եղել է նրա կինը՝ Սենսորին:

Ֆիլմում, որը գովազդվել է որպես «նորաձեւ ֆիլմ», Բիանկան ցուցադրում է իր հմայքը թափանցիկ բոդիով՝ շեկ կեղծամով թավալվելով գետնին։ Ֆիլմում նա անգամ կտրել է մազերը։
Սա ավանգարդ նախագիծ է, որն ուսումնասիրում է կնոջ մարմինը որպես «մի բան, որը կարելի է ցուցադրել»:
Պրեմիերայից հետո 47-ամյա Ուեսթը ինսթագրամում հիացել է իր կնոջով, ինչպես նաեւ հրապարակել է ֆիլմի պոստերի լուսանկարը, որտեղ Սենսորին մերկ պառկած է հատակին:

«Ես այնքան հպարտ եմ իմ կնոջով իր գլխավոր դերի համար առաջին գեղարվեստական ֆիլմում, որը նկարահանվել է Ճապոնիայում ռեժիսոր Վանեսա Բիքրոֆթի կողմից, որի պրոդյուսերը ես եմ»,- մակագրել է նա հրապարակումը:
