Volkswagen-ը կրկնակի կկրճատի արտադրական հզորությունները

Գերմանական Volkswagen ավտոարտադրողի արտադրությունը կկրճատվի փոխզիջման համաձայն, որը նաև կկանխի աշխատողների կրճատումները և գործարանների փակումը մինչև 2030 թվականը, գրում է Financial Times-ը:

VW-ն ծրագրում է կիսով չափ կրճատել իր արտադրական հզորությունն այն բանից հետո, երբ VW Group-ի ֆինանսական տնօրեն Առնո Անտլիցը հայտարարեց, որ ընկերությունը ներդրումներ կանի միայն մրցունակ գործարաններում:

Ընկերության որոշ գործարաններ, այդ թվում՝ Ցվիկաուում և Դրեզդենում, պետք է 20%-ով կրճատեն ծախսերը՝ արտադրական գծերը բաց պահելու համար:

Ընդհանուր առմամբ, Volkswagen-ը կնվազեցնի արտադրությունը 1,5 միլիոն ավտոմեքենայից մինչև 750․000-ի։ Անցյալ տարի Գերմանիայում VW գործարանները արտադրել են մոտ 900․000 ավտոմեքենա:

Կտրուկ անկումը հստակ նշան է, որ VW-ն չի ակնկալում, որ իր վաճառքները Եվրոպայում կաճեն, հատկապես չինացի մրցակիցների շուկա մտնելու դեպքում:

Volkswagen-ը մտադիր է պահպանել իր արտադրական հզորությունները բաց վիճակում, իսկ  աշխատողներին՝ զբաղված մինչև 2030 թվականը, սակայն գերմանական ավտոարտադրողը նախկինի պես նախատեսում է կրճատել 35․000 աշխատատեղ՝ վաղաժամկետ թոշակի անցնելու և կամավոր աշխատանքից ազատվելու հաշվին:

Չնայած դրան, VW-ի արտադրությունը, անկասկած, զգալի փոփոխություններ կկրի առաջիկա հինգ տարում։

Share This