ԱՄՆ դատարանը հանձնարարություն է տվել Թրամփին

Վաշինգտոնի շրջանային դատարանը հանձնարարել է Թրամփի վարչակազմին վերսկսել օտարերկրյա օգնությունը՝ չեղարկելով ծրագրերը 90 օրով սառեցնելու հրամանը, հայտնում է Associated Press-ը։

Սա դատարանի առաջին որոշումն է՝ կապված USAID-ի ֆինանսավորման դադարեցման հետ։ Դաշնային դատավոր Ամիր Ալիի որոշման մեջ ասվում է, որ Թրամփի հրամանը «զանգվածային վնաս» է հասցրել օտարերկրյա կազմակերպություններին:

Վճիռը հարուցվել է ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի կոալիցիայի և Առողջապահության համաշխարհային խորհրդի կողմից, որը ներկայացնում է առողջապահական կազմակերպությունները, որոնք ԱՄՆ-ից ֆինանսավորում են ստանում արտասահմանում աշխատելու համար:

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պնդում էին, որ Սպիտակ տունը պետք է դադարեցնի USAID-ի ծրագրերի ֆինանսավորումը, որպեսզի կարողանա վերանայել դրանք և որոշել՝ արդյոք յուրաքանչյուրն արժե՞ հետագա ֆինանսավորում:

Բայց նրանք «ոչ մի բացատրություն չտվեցին», թե ինչու է օտարերկրյա օգնությունն ամբողջությամբ կտրելը միակ խելամիտ լուծումը, գտնում է դատավորը: ԱՄՆ նախագահի վարչակազմը նույնպես չի կարողացել ապացուցել, որ ունի «ռացիոնալ պատճառ՝ անտեսելու» բազմաթիվ փոքր ու խոշոր կազմակերպությունները, որոնք փակման եզրին էին ֆինանսավորման կասեցման պատճառով։

Share This