Պիկասոյի նկարի ներքո խորհրդավոր դիմանկար է հայտնաբերվել

Պաբլո Պիկասոյի՝ քանդակագործ ընկերոջը պատկերած նկարից գրեթե 125 տարի անց բարձր տեխնոլոգիական պատկերային գործիքները բացահայտել են դրա ներքո թաքնված մեկ այլ դիմանկար: Այն պատկերում է մի կնոջ, որի գլխի և մարմնի ուրվագիծը հստակ երևում է, և սա տեխնոլոգիայի վերջին օրինակն է, որը բացահայտում է արվեստի դարավոր առեղծվածները, գրում է Forbes-ը։

«Մատեո Ֆերնանդես դե Սոտոյի դիմանկարը» վերնագրված կտավը թվագրվում է 1901 թվականին՝ Պիկասոյի հանրահայտ «Կապույտ ժամանակաշրջանի» սկզբից, որը շրջադարձային պահ եղավ նրա կարիերայում։

пикас.jpg (114 KB)

Արվեստի ստեղծագործության հետագա վերլուծությունը կարող է ավելի շատ տեղեկություններ բացահայտել թաքնված դիմանկարի կնոջ մասին, բայց մենք երբեք չենք կարող իմանալ, թե ով է նա:

Ինչպես իր ժամանակի և ավելի վաղ տարիների շատ նկարիչներ, Պիկասոն հաճախ նորից օգտագործում էր կտավները ֆինանսական սահմանափակումների պատճառով:

Պիկասոյի թաքնված դիմանկարը ցույց է տալիս, թե ինչպես գիտությունն ու տեխնոլոգիան կարող են խորանալ հին նկարի շերտերի մեջ՝ բացահայտելով գաղտնիքները թե՛ արվեստի, թե՛ նկարչի մասին:

пикас1.jpg (128 KB)

Հետազոտողները հայտնաբերել են կնոջը՝ օգտագործելով առաջադեմ ինֆրակարմիր և ռենտգեն պատկերման տեխնոլոգիա, որը հստակ ցույց է տվել նրա մատներն ու կամարակապ ուսերը, ինչպես նաև շինյոնով կապված մազերը, ինչը նորաձև էր 20-րդ դարասկզբի Փարիզի կանանց շրջանում: Կնոջ ինքնությունը, գոնե առայժմ, մնում է անհայտ, թեև նա նման է Պիկասոյի նկարած կանանց։

Share This