Թրամփը պահանջել է ՀԱՄԱՍ-ից ազատ արձակել բոլոր պատանդներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է մինչև շաբաթ օրը ազատ արձակել բոլոր պատանդներին, հակառակ դեպքում Գազայի հատվածում հրադադարը կխախտվի։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե նրանց չվերադարձնեն մինչև շաբաթ օրը ժամը 12:00-ն, ես կարծում եմ, որ ժամանակն է դադարեցնել ամեն ինչ, և խառնաշփոթ կսկսվի», – ասել է նա:

Թրամփը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչ կանի ԱՄՆ-ն, եթե ՀԱՄԱՍ-ը չկատարի այս պահանջը։

«Մենք կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը։

Share This