Իտալիայի թանգարաններից մեկի այցելուն սայթաքել է և պատռել 16-րդ դարի նկարը
Իտալիայի Բրեշիա քաղաքի Սանտա Ջուլիա թանգարանում քիչ է մնացել աղետ պատահի. Կին այցելուն սայթաքել է և հավասարակշռությունը պահպանելու համար բռնվել է 16-րդ դարի արժեքավոր նկարից ու պատռել այն, գրում է Giornale di Brescia թերթը։
Վանդալի թիրախը նկարիչ Մորետտոյի կտավն էր, որը թվագրվում է 1522-1524 թվականներին:
Կրոնական թեմայով կտավը, որը ներկված է երկու կողմից և «չափազանց փխրուն», ինչպես նկարագրել է Քաղաքի թանգարանների արվեստի պատմության հավաքածուների համադրող Ռոբերտա Դ’Ադդան, պատռվել է ներքևի աջ անկյունում:
Բրեշիայի թանգարանային հիմնադրամի տնօրեն Ստեֆանո Կարաջովի խոսքով՝ անմիջապես դեպքի վայր է ժամանել ռեստավրատորը:
Այնուհետև կտավը ծածկել են և թողել այն ցուցադրության վայրում, իսկ երկուշաբթի՝ փետրվարի 17-ից՝ ցուցահանդեսի ավարտից հետո, հենց թանգարանում կստեղծվի վերականգնողական լաբորատորիա։
Փորձագետները հասցված վնասը գնահատել են մի քանի հազար եվրո, սակայն այս գումարն ամբողջությամբ ծածկվելու է ապահովագրությամբ։
