Թրամփն ամերիկահայ փաստաբան Մայքլ Կավուկջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկահայ փաստաբան Մայքլ Կավուկջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։  Այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth-ի իր էջում։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մայքլ Է. Կավուկջյանը կծառայի որպես Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան Նորվեգիայի Թագավորությունում:

Մայքլը փայլուն փաստաբան է, ով ներկայումս ծառայում է White & Case-ում որպես ավագ գործընկեր: Նա նախկինում ծառայել է մեր երկրին որպես ԿՀՎ օպերատիվ սպա: Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է:

Շնորհավոր, Մայքլ»,– գրել է նա:

 

Share This