Ուկրաինան փորձել է հարձակվել Դաղստանի վրա

Փետրվարի 3-ին Ուկրաինան փորձել է հարձակվել Դաղստանի վրա։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։

«Անօդաչու սարքեր են նկատվել Կասպիյսկում օբյեկտների վրա»,- գրել է նա։

Մելիքովի խոսքով՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրանց վնասազերծելու համար։

Շրջանի ղեկավարը նշել է, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել և վնասներ չեն գրանցվել։ Նա հիշեցրել է, որ կարևոր է վստահել պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին և համացանցում չտարածել կադրեր իրադարձությունների վայրից։

Share This