NASCAR-ի սեփականատերն աճուրդում 3,7 միլիոն դոլարով գնել է 2025 թ․ թողարկման առաջին Chevrolet Corvette ZR1 հիպերքարը

Ամերիկյան NASCAR մրցարշավային թիմի լեգենդար սեփականատեր և ավտոմոբիլային մագնատ Ռիկ Հենդրիկը կրկին հայտնվել է լրագրերի վերնագրերում՝ իր լայնածավալ հավաքածուն ավելացնելով ևս մեկ, իր տեսակի մեջ առաջին Corvette-ով, հայտնում է Motorious-ը:

Վերջերս կայացած բարեգործական աճուրդում Հենդրիկը վճարել է ապշեցուցիչ 3,7 միլիոն դոլար 2025 թվականի թողարկման առաջին սերիական Chevrolet Corvette ZR1-ի համար՝ սահմանելով նոր ստանդարտ Chevrolet  բարձրակարգ սպորտային մեքենայի համար:

Աճուրդից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Ամերիկյան Կարմիր Խաչին՝ ԱՄՆ-ում անտառային հրդեհներից և փոթորիկներից տուժածներին օգնելու համար:

2025 թվականի Corvette ZR1-ը ամերիկյան կուլտային սուպերքարը վերածում է ռեկորդային բնութագրերով հիպերքարի, որը մարտահրավեր է նետում նույնիսկ այնպիսի մոդելների, ինչպիսիք են Lamborghini Revuelto-ն և Ferrari SF90 Stradale-ն:

Աճուրդի հանված VIN 001-ով Corvette ZR1-ն ունի տպավորիչ փայլուն սև թափք՝ կապույտ մրցարշավային շերտերով և կապույտ անվասկավառակներով:

Սա առաջին դեպքը չէ, երբ Հենդրիկը պատմության մեջ է ընկնում Բարեթ-Ջեքսոն աճուրդում: Նա նախկինում ձեռք է բերել մի քանի սերիական առաջին քորվետներ, այդ թվում՝  առաջին C8 Stingray-ը, C8 Z06-ը և E-Ray-ը:

Share This