Թրամփը հայտնել է՝ որն է իր «դժոխքը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջո Բայդենի վարչակազմի օրոք անցած չորս տարին անվանել է դժոխք՝ հետապնդման պատճառով։ Այդ մասին նա հայտարարել է իր երդմնակալությունից հետո Fox News-ին տված իր առաջին հարցազրույցում։

«Ես չորս տարվա դժոխքի միջով անցա, միլիոնավոր դոլարներ ծախսեցի փաստաբանների վրա և հաղթեցի, բայց դա հեշտ չէր», – ասել է նա:

Նա հավելել է՝ շատ դժվար է ասել, որ հեռացող վարչակազմի անդամները նույն բանի միջով չպետք է անցնեն։

Նա նաև ավելացրել է, որ ինքը Կոնգրեսին է թողնում՝ որոշելու՝ արդյոք պետք է հետաքննել Բայդենին։

Բայդենի նախագահության օրոք հանրապետական Դոնալդ Թրամփի նկատմամբ հարուցվել է չորս քրեական գործ։ Նա նաև եղել է մեղադրյալ մի քանի վարչական գործերով։

Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, ով ստանձնեց պաշտոնը՝ քրեական դատվածություն ունենալով։

Share This