Reuters. Ինդոնեզիան պարտավորեցրել է Google-ին վճարել 12,37 միլիոն դոլար տուգանք

Ինդոնեզիայի հակամենաշնորհային գործակալությունը տեխնոլոգիական հսկա Google-ին պարտավորեցրել է վճարել 12,37 միլիոն դոլար տուգանք վճարային համակարգի ծառայությունները խթանելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Լրատվամիջոցի ներկայացմամբ՝ կորպորացիան ինդոնեզական հավելվածների մշակողներին ստիպել է օգտվել Google Pay Billing վճարային համակարգից՝ միջնորդավճար գանձելով մինչև 30%: Մերժման դեպքում կորպորացիան հեռացրել է հավելվածները Google Play Store-ից։ Հակամենաշնորհային հետաքննությունը շարունակվում է 2022 թվականից։

Share This