Թրամփը ստորագրել է Փարիզի համաձայնագրից դուրս գալու հրամանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ անց ԱՄՆ-ին դուրս է բերել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Հաջորդ հրամանը կլիմայի փարիզյան համաձայնագրից դուրս գալն է»,- հանրահավաքում հայտարարել է Թրամփը։
Նախագահին անմիջապես ներկայացվել է փաստաթուղթ, որը նա ստորագրել է։ Հրամանագիրը դեռ չի հրապարակվել։
