Նիկոլական ռեժիմը հիշել է, որ ապրիլի 24-ին, մի խումբ անձինք, Ծիծեռնակաբերդում վանկարկել են «նիկոլ դավաճան»․ Գևորգ Սաֆարյան

Գևորգ Սաֆարյանը գրում է․
Այսօր “հրավիրվել էի” Քննչական Կոմիտե։ Նիկոլական ռեժիմը հիշել է, որ ապրիլի քսանչորսին, մի խումբ անձինք, Ծիծեռնակաբերդում վանկարկել են “նիկոլ դավաճան”, ” նիկոլ ցեղասպան” և հարուցել է քրեական գործ։ Ռեժիմը հասկանալով, որ ԱԺԲ֊ն միակ ընդիմադիր ուժն է, հերթական շինծու քաղաքական գործն է հարուցում ԱԺԲ֊ի աջակիցների նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է դավաճան և հողատու և յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր այդ կարծիքը ազատորեն արտահայտելու։
Share This