Թրամփն ընտանիքի հետ ժամանել է Վաշինգտոն, որտեղ կայանալու է երդմնակալության արարողությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ընտանիքի հետ ժամանել է Վաշինգտոն, որտեղ կայանալու է երդմնակալության արարողությունը, հայտնում է Daily Mail-ը:

Սպիտակ տուն Թրամփի վերադարձի տոնակատարությունները սկսվել են ԱՄՆ մայրաքաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ստերլինգ քաղաքում՝ նրա գոլֆի ակումբում ճոխ հրավառությամբ:

Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ի կեսօրին, որին կհաջորդի երդմնակալության ուղերձը, որը սովորաբար սահմանում է նախագահի քառամյա ժամկետի առաջնահերթությունները:

Քանի որ հունվարի 20-ին ցուրտ եղանակ է սպասվում, արարողությունը 40 տարվա մեջ առաջին անգամ բացօթյա չի լինի, այլ կանցկացվի Կապիտոլիումի  ներսում:

Donald Trump and wife Melania were all smiles as they watched a fireworks display at one of the many celebrations being held in the Washington D.C. area ahead of the inauguration

Share This