Ալիևը հստակ որոշում ունի՝ առաջիկայում գնալ ագրեսիայի
Իսկ ՀՀ իշխանությունները այս ամենը հաշվի առնելու ու աշխատելու փոխարեն, զբաղված են Ալիևի հոգեբանի դերը ստանձնելով ու հերթական զիջումների մասին իրենց պատրաստակամությունը հայտնելով՝ իբր թե դրանով հանգստացնելու են Բաքվի բռնապետին։
Ալիևը հստակ որոշում ունի՝ առաջիկայում գնալ ագրեսիայի՝ անկախ նրանից, թե որքան նոր զիջումներ կկորզի Փաշինյանից։ Այստեղ կարևոր է ոչ թե հերթական անգամ մեր իրավունքներից հրաժարվել, այլ գիտակցել, թե ովքեր են դեր խաղում այդ ագրեսիայի զսպման գործում և հենց այդ ուղղությամբ ջանքեր գործադրել։ Բայց դե եթե մեր պետության ԱԳՆ ղեկավարը լրագրողի հարցին ի պատասխան, թե որքան ինտենսիվ են աշխատում ագրեսիան զսպելու համար տարբեր դերակատարների հետ, ասում է, որ աշխարհը նույնը չէ, մոլորակը այլ կերպ է պտտվում և միակ ուղին Բաքվի հետ խոսելն է, ապա ակնհայտ է դառնում՝ ոչ մի իրական քայլ չի արվում այդ ագրեսիան զսպելու համար, իսկ զիջումներով այն զսպելու ժամանակաշրջանը մոտենում է ավարտին։ Ալիևը շատ անկեղծ է իր նպատակների մեջ, դրանք չտեսնել հնարավոր չէ։ Ուստի անհեթեթ օրակարգերով դաշտը լցնելու փոխարեն ավելի լավ է աշխատել ագրեսիան զսպելու համար, քանի դեռ ժամանակ կա․․․
