Ինքնաթիռի կործանման պատճառը եղել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցությունը․ ադրբեջանցի նախարար

Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման պատճառը եղել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցությունը։

Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին AZAL մարդատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներին հրաժեշտի արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

«Սոցիալական ցանցերում առկա տեսանյութերը և լրատվական գործակալությունների տվյալները հիմք են տալիս պնդելու, որ մեր ինքնաթիռի կործանման պատճառը պատճառը եղել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցությունը։ Պետական ​​հանձնաժողովի խնդիրն է իրականացնել այս միջադեպի օբյեկտիվ և մանրամասն ուսումնասիրությունը և պարբերաբար տեղեկացնել հանրությանը դրա ընթացքի մասին»,- նշել է Նաբիևը։

Նա ընդգծել է, որ անվտանգության ապահովումն առաջնահերթություն է ադրբեջանական պետության համար։

Share This