Իսրայելի ավիաընկերությունը դադարեցնում է դեպի Մոսկվա թռիչքները ինքնաթիռի կործանումից հետո

Իսրայելական El Al ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Մոսկվա չվերթները «Ադրբեջանական ավիաուղիների»  ինքնաթիռի կործանման հետ կապված իրավիճակով պայմանավորված։

Իսրայելական El Al ավիաընկերության հայտարարության մեջ ասվում է․ «Թել Ավիվից Մոսկվա թռիչքները դադարեցնելու որոշում է ընդունել «ռուսական օդային տարածքում տեղի ունեցող իրադարձությունների» պատճառով: Փոխադրողը նման որոշում է կայացրել Ղազախստանում Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի կործանումից հետո, որը Բաքվից Գրոզնի էր թռչում:
Share This