Ռուսական երեք օդանավակայաններում ներդրվել է «գորգ» պլանը

Ռուսաստանի երեք օդանավակայաններում ներդրվել է «գորգ» պլանը։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

Պարզաբանվում է, որ Գրոզնի և Մախաչկալա քաղաքների օդակայանների տարածքում հատուկ ռեժիմ է հայտարարվել։ Բացի այդ, սահմանափակումներ են մտցվել Սամարայի օդանավակայանում։

«Մեկնման և ժամանման չվերթները հետաձգվել են «նախնական տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով»,- պարզաբանել են լրագրողները։

Ներկայումս օդանավակայանները  ինքնաթիռներ չեն ընդունում։ Ինչպես հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչը, որոշումն ընդունվել է՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Share This