Գաղափարներ Նոր տարվա անսովոր նվերների համար

Ամեն ինչ նախապես պատրաստելը օգտակար հմտություն է, բայց մեզանից շատերը ամեն բան թողնում են վերջին օրվան, ուստի որքան ավելի քիչ ժամանակ է մնում մինչեւ Նոր տարին, այնքան ավելի է դժվարանում իրարանցման մեջ ինքնատիպ նվերի մասին մտածելը։ Մենք ձեզ համար պատրաստել ենք հետաքրքիր նվերների ընտրություն ցանկացած ճաշակի համար։

Սուրբծննդյան կլասիկա

шар-1.jpg (104 KB)

Ապակե գնդով լուսամփոփը հիանալի նվեր է շատերի համար, քանի որ հիշեցնում է մանկության մասին եւ ստեղծում կախարդական մթնոլորտ:

шар1-1.jpg (70 KB)

Անսովոր լուսամփոփը միշտ տեղին է տանը հարմարավետություն ստեղծելու համար։

шар2-1.jpg (80 KB)

Ամանորյա լապտերիկը եւս մեկ գեղեցիկ հուշանվեր է, որը դուր կգա ինչպես դեռահասին, այնպես էլ մեծահասակին։

шар3-1.jpg (92 KB)

Տաք շարֆը կամ պալանտինը եւ կաշվե ձեռնոցները, կամ թաթմանները կսազեն նրանց, ովքեր ոչ մի կերպ ժամանակ չեն գտնում տաքանալու համար ձմռան սառնամանիքին։

шар4-1.jpg (58 KB)

Բուրավետ մոմը կդառնա հիանալի լրացում հիմնական նվերի համար կամ կարող է ինքնուրույն նվեր լինել տարբեր բույրերով հավաքածուի համար։

Եթե այս ամենը ձեզ համար խիստ կանխատեսելի է, ապա առաջարկում ենք ուշադրություն դարձնել ավելի արտասովոր նվերների վրա։

Այլաբանական բացիկներ

шар5.jpg (82 KB)

Նկատո՞ւմ եք արդյոք նշանները, հավատո՞ւմ եք ճակատագրին, հարցերով դիմո՞ւմ եք աշխարհին՝ փորձելով պատասխան գտնել։ Եթե «այո» եք պատասխանել այս հարցերից գոնե մեկին, ապա այլաբանական բացիկները ձեզ համար են։ Դրանք կարող են անվնաս զվարճանք լինել կամ օգտակար գործիք բարդ որոշում կայացնելու հարցում։

Զենտագլներ սթրեսի մեջ գտնվողների համար

шар6.jpg (190 KB)

Հիշո՞ւմ եք այն ժամանակները, երբ աշխույժ հեռախոսազրույցի կամ ձանձրալի համալսարանական զույգի խոսակցության ընթացքում տարբեր նախշեր էիք նկարում թղթի վրա։ Նման մարդկանց համար հորինել են զենտագլներ՝ գունավորումներ վերացական նախշերով, որոնք օգնում են շեղվել, նվազեցել սթրեսը կամ պարզապես զբաղվել մի ինչ-որ սեւեռուն բանով։ Հիանալի կսազեն որպես նվեր նրանց համար, ովքեր կենտրոնանանլու եւ նստակեցության խնդիրներ ունեն, կամ նրանց, ովքեր կյանքում անընդհատ սթրեսի են մատնվում։

Վայելչագրության հավաքածուն եւ մատիտների տուփը նրանց համար է, ովքեր  շատ են նկարում եւ գծում

шар7.jpg (120 KB)

Վայելչագրությունը հին արվեստ է, որը ոչ միայն զվարճալի է, այլեւ օգտակար, ստեղծագործող մարդու համար նման նվերը, անշուշտ, շատ հարմար է, իսկ մատիտների տուփը երկրորդ կյանք կտա գրաֆիտե կոճղերին, որն ունի յուրաքանչյուր նկարիչ։

Հագուստի եւ օրգանայզերների պատյանների հավաքածու պրագմատիկների համար

шар8.jpg (64 KB)

Կանցնի ձմեռը, եւ գործարար մարդիկ կհիշեն ձեզ բարի խոսքով, երբ սկսեն տաք հագուստը դնել հետեւի դարակում։

Մոմ պատրաստելու հավաքածու՝ ձեր ձեռքերով պատրաստելու համար

шар9.jpg (174 KB)

Հաճելի է նվեր ստանալ անուշաբույր մոմ, բայց շատ ավելի հետաքրքիր է այն պատրաստել ինքնուրույն՝ ճանապարհին սովորելով գործընթացը:

Ճկուն բիգուդի-բուլկիներ բյութի-երկրպագուների համար

шар10.jpg (82 KB)

Գրված ճշմարտություն է, որ ուղիղ մազերով աղջիկներին դրանք գանգրություն են հաղորդում, իսկ գանգուր մազերով աղջիկներն ուղղում են դրանք։ Եթե ունեք գանգուրներ սիրող ընկեր, ապա նորաոճ բիգուդիները կօգնեն նրան ստեղծել իր սիրելի սանրվածքը՝ չվնասելով մազերը։ Բացի այդ, դուք կարող եք նվիրել գլխի մերսման վրձին եւ մազերի դիմակ, որը միշտ հարմար է հատկապես ցուրտ սեզոնին։

Մարզական թոփերի հավաքածու ակտիվ աղջիկների համար

шар11.jpg (102 KB)

Եթե ձեր ընկերուհին հաճախ անհետանում է մարզասրահում, ապա նոր սպորտային վերնաշապիկը հաստատ նրա համար վատ չի լինի։

Պատյան ֆրիլանսերի նոութբուքի համար

шар12.jpg (78 KB)

Նոութբուքի անհարմար պայուսակները գործնականում մոռացության են մատնվել, ուսապարկերն այս առումով շատ ավելի հարմար են. նոութբուքի նորաոճ պատյանը կգրավի նրանց, ովքեր չեն ցանկանում միաժամանակ կրել ե՛ւ ուսապարկ, ե՛ւ նոութբուքի պայուսակ, բայց ցանկանում են լրացուցիչ պաշտպանություն ապահովել։

Ճակատին ամրացվող լապտեր, ճամփորդական նստատեղ կամ գորգ եւ շշերի ճամփորդական հավաքածու հավերժ ճանապարհորդների համար

шар13.jpg (97 KB)

Եթե ունեք ընկեր, որը բոլոր եղանակներին մոլորվում է լեռներում եւ անտառներում քայլելիս, հզոր լապտերն ու գորգը որպես նվեր կարող են ստիպել նրան ուրախությունից բացականչել: Իսկ նրանց համար, ովքեր սիրում են ավելի հարմարավետ ճանապարհորդություն, շշերի կամ սեղմված սրբիչների ճամփորդական հավաքածուն կարող է օգտակար նվեր լինել:

Բազմոցի բազկաթոռի տակդիր եւ տաքացվող գավաթ՝ բազմոցին նստել սիրողների համար

шар14.jpg (86 KB)

Ինտրովերտներին, որոնք հազիվ են կարողանում դուրս գալ տնից, դուրս չգալու եւս մեկ պատճառ տվեք. տաքացած գավաթը հնչում է գրեթե հավերժական թեյի նման, իսկ բազկաթոռի բարձիկը դրախտ է ծույլ մարդկանց համար:

Գիշերային կլոր լուսամփոփ, դեկորատիվ տակդիր փոքր իրերի կամ գիպսե ծաղկաման չոր ծաղիկներով հարմարավետության սիրահարների համար

шар15.jpg (68 KB)

Այս նվերը հարմար է նրանց, ովքեր սիրում են զարդարել իրենց տունը եւ վայելել հաճելի մանրուքները։

Բազմակի օգտագործման փայտիկեր եւ ձողիկներ բնապահպանների համար

шар16.jpg (149 KB)

Այսօր էկոլոգիապես մաքուր ապրելակերպը ավելի տարածված է դառնում, եւ, հետեւաբար, բազմակի օգտագործման կենցաղային իրերը ամեն դեպքում շատ օգտակար կլինեն:

Մոտիվացիոն բացիկներ ստեղծագործող անդադրումների համար

шар17.jpg (101 KB)

Երբեմն մենք բոլորս էլ կարիք ունենք կախարդական ոտնահարվածի՝ գործելու համար: Եթե հոգնել եք ձեր ընկերոջը ոգեշնչելուց ձեռքբերումների հասնելու համար, տվեք նրան մոտիվացիոն բացիկներ:

Աղբյուր` news.am

Share This