«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայ աշխատակիցներին 13-րդ չի տալիս, բայց ռուսների կոմունալներն է վճարում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն արդեն մի քանի տարի է՝ վատ ավանդույթ է ձևավորել՝ հազարավոր աշխատողների՝ ամանորին ընդառաջ զրկում է 13-րդ աշխատավարձից։  Ընկերության աշխատակիցներն Ambion. News.am-ին են դիմել՝ խնդրելով բարձրաձայնել , թե ինչպես է ստացվում, որ  տարեկան բարձր սպասարկում ապահովված ընկերությունը, աշխատակիցներին նման չնչին հավելավճարից է զրկում։ «Մեր մոտ աշխատավարձն առանց էդ էլ բարձր չէ, ստացածներս 110-120 հզր․ դրամ է, արդեն երրորդ տարին է՝ մենք մոռացել ենք, թե ինչ բան է 13-րդը։  Թե մի վթար, մի բան էլ լինում է՝ սովորական պրեմիաներից էլ ենք զրկվում։  Հետաքրքիրը գիտեք որն է՝ էստեղ եղած բոլոր ռուս աշխատողները՝ սկսած շեֆերից՝ մինչև սովորական, գիտեք՝ շատ բարձր աշխատավարձ են ստանում, ստեղ խոպան են եկել ։ Դրանից բացի, երկաթգիծն է վճարում իրենց տան վարձերը, կոմունալները։ Բա, մենք գոնե էդ ռուսների կեսի կեսը չկանք, որ էսքան անտեսված ենք »,- Ambion. News.am-ի հետ զրույցում ասացին երկաթուղայինները, որոնց անունները հասկանալի պատճառով չենք հրապարակում ։ Աշխատողները դժգոհում են նաև մեր կառավարության անտարբերությունից։ Ի վերջո, երկաթգիծը վերահսկում է նաև ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը։

Ուշագրավ է, որ ՀԿԵ պաշտոնական կայքէջում կարդում ենք, որ ամառային սեզոնի ընթացքում ՀԿԵ-ն ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023 թվականին։ Սա նշանակում է, որ դրամական  շրջանառությունը ևս մեծ է եղել, միայն թե հարց է առաջանում՝ ինչու է նման խոշոր՝ 3000-ից ավել աշխատակից ունեցող  ընկերությունը գոնե ամանորյա տոներին անտեսում իր աշխատողներին ։

Ambion. News.am-ը պատրաստ է լսել նաև  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հիմնավոր բացատրությունը։

 

Share This