Volkswagen-ը մինչև 2030 թվականը 35 հազար աշխատատեղ կկրճատի

Գերմանական ավտոմոբիլային հսկա  Volkswagen-ը առաջիկա հինգ տարվա ընթացքում  համապարփակ վերակառուցման ծրագրի շրջանակներում 35․000 աշխատատեղ կկրճատի՝ մինչև 4 միլիարդ եվրո խնայելու համար, գրում է Autocar-ը։

Արտադրողը հայտարարել է, որ այս ծրագիրը նպատակ ունի բարելավել գործառնությունները, բարձրացնել արդյունավետությունը և ապահովել մրցունակ ֆինանսական բազա, քանի որ խոսքը վերաբերում է էլեկտրական մեքենաներին:

Կրճատումների մեծ մասը կիրականացվի կամավոր միջոցառումների հաշվին, ներառյալ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելը  և արձակման նպաստները՝  սոցիալական ցնցումները նվազագույնի հասցնելու համար, ասել է գերմանական ավտոարտադրողը:

Գերմանիայում VW-ի մոտ 120 հազար աշխատակից կա, որոնցից մոտ կեսն աշխատում է Վոլֆսբուրգի գլխավոր գործարանում։

Վերակառուցումը նաև ուղղված կլինի արտադրության արդյունավետության օպտիմալացմանը և Volkswagen-ի ռազմավարության օգտին ռեսուրսների վերաբաշխմանը, ինչը հնարավորություն կտա Գերմանիայում Volkswagen-ի արտադրական ցանցի ընդհանուր հզորությունը կրճատել տարեկան 700,000 ավտոմեքենայով:

Աղբյուր` news.am

Share This