«Շնորհավոր քո նոր տարին». Մայքլ Քոթանջյանի երգի պրեմիերան

«Շնորհավոր քո նոր տարին»,– այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը, որի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 25-ին՝ բոլոր կայքերով։

«Երկար դադարից և դեպրեսիաներից հետո հասկանալով, որ նորից կյանք վերադառնալու միջոցը դա երաժշտությունն ու արվեստն է, ցանկություն առաջացավ կատարել մի երգ, որը կնվիրվեր թե մեծերին և թե փոքրերին։

Երգը հեղինակային չէ, բայց ամբողջությամբ արտահայտում է երգչի ներաշխարհն ու էմոցիաները»,– ասված է հաղորդագրության մեջ։

Տեսահոլովակում նկարահանվել են երկու հայ բլոգերներ, որոնք, ըստ Մ․Ք․-ի, շատ կարևոր աշխատանք են կատարում մեր հասարակության համար՝ փոխանցելով դրականն ու բարին և հոգ տանում քաղաքի մաքրությանն և գեղեցկությանը։

Տեսահոլովակը նկարահանվել է Հարապետության հրապարակում։

Երաժշտության հեղինակ՝ Ronald Miller և Bryan Wells
Բառերի հեղինակ՝ Ռուբեն Հախվերդյան

Երգը ստեղծվել է կես դար առաջ և աշխարհին ճանաչվել է Stevie Wonder-ի կատարմամբ։

Տեսահոլովակի պրեմիերա-փակ ցուցադրությունը կկայան դեկտեմբերի 24-ին Արվեստանոցում (Պարոնյան 16/2)։

Share This