Իրանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Խուզեստան նահանգում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեսջեդ-Սոլեյման քաղաքից 94 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 111 հազար մարդ բնակչություն ունեցող տարածքում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Share This