Զելենսկին Պուտինի խոսքերից հետո ասել է, որ Ուկրաինան չի երկարաձգի իր տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումը

Կիևը չի պատրաստվում երկարաձգել ռուսական գազի տարանցումը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որին մեջբերել է «Strana.ua»-ն։

«Մենք չենք զբաղվի ռուսական գազի տարանցման երկարաձգմամբ»,-ասել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինան դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը եվրոպացի սպառողներին։ Այդ մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծել է, որ հենց Ուկրաինան է որոշել չերկարաձգել պայմանագիրը, թեև նախկինում Ռուսաստանից տարեկան մոտ 700–800 մլն դոլար է ստացել։ Պուտինը հավելել է, որ այժմ հարցեր են ծագում, թե ինչպես վարվել, սակայն, ըստ նրա, դա Ռուսաստանին չի վերաբերում, քանի որ Ուկրաինան ինքն է դադարեցրել ռուսական գազ մատակարարել եվրոպացի սպառողներին։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ուկրաինան և Լեհաստանը մտածում են ռուսական տրանզիտի փոխարեն գազի տարանցման այլընտրանքային մոդել ստեղծել, որի մասին հայտնել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունից։

Share This