Ամուսնացած ե՞նք, թե չէ. պարզ հարց, ոչ միանշանակ պատասխան․ Փաշինյանն ու կինը պատասխանում են քաղաքացիների հարցերին

Էս դեկտեմբերին՝ մի քանի օրից կլրանա մեր ամուսնության 27-րդ տարեդարձը, բայց մենք դե յուրե որեւէ կարգավիճակով ամուսնացած չենք: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամուսնացած են ինքն ու Աննա Հակոբյանը:Մեր կյանքում եղել են այդ ամուսնական էտապները՝ սինիները, հարսանիքին փոխարինող խնջույք, բայց դե յուրե ո΄չ զագսով, ո΄չ եկեղեցով ամուսնացած չենք: Մեր հարաբերությունները ամրագրված են մեր ընդհանուր երեխաներով եւ երկրորդն էլ փաստացի արդեն որերորդ տարին դու հայտարարագիր ես ներկայացնում որպես վարչապետի կին: Փաստորեն մենք ամուսնացած ենք արդեն 27 տարի, բայց ամուսնացած չենք»,-ասաց նա:Աննա Հակոբյանն էլ նշեց, որ 17 տարեկանից կյանքը կապել է Փաշինյանի հետ եւ ավելի շատ ապրել է նրա հետ, քան առանց նրա

Share This