Տաքսու վարորդ ձևացած խաբեբան ուղևորներից ավելի քան 300 հազար դոլար կրիպտոարժույթ է գողացել
Ոստիկանությունը ձերբակալել է ակամա ուղևորներից ավելի քան 300 հազար դոլար կրիպտոարժույթ գողանալու մեջ մեղադրվող Uber ընկերության կեղծ վարորդին, հայտնում է NBC News-ը։
ԱՄՆ Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի ոստիկանության աշխատակիցները չորեքշաբթի ձերբակալել են 40-ամյա Նուրա Հուսեյն Հուսեյնին՝ գողության, խարդախության և փողերի լվացման մեղադրանքով, ասված է Սքոթսդեյլի ոստիկանության բաժանմունքի հաղորդագրության մեջ:
Ֆենիքսում ԱՄՆ Գաղտնի ծառայության դաշտային գրասենյակի հետ համատեղ գործողության ընթացքում ոստիկանությունից հայտնել են, որ այս տարվա մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կասկածյալը ներկայանում էր որպես Uber ընկերության վարորդ և փոխադրում էր իրական տաքսի պատվիրած և ոչնչ չկասկածող հաճախորդներին: Ոստիկանությունը հայտնել է, որ այնուհետև Հուսեյնը զոհերի հեռախոսը օգտագործել թույլտվություն է խնդրել՝ ճանապարհներին ծանոթանալու կամ Uber հավելվածին միանալու պատրվակով:
«Ոչինչ չկասկածող զոհի հեռախոսը օգտագործելով՝ կասկածյալը կրիպտոարժույթը թվային դրամապանակից փոխանցել է իր թվային դրամապանակին», – ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: Կասկածյալը ձերբակալվել է և ուղարկվել Մարիկոպա շրջանի բանտ: Ոստիկանությունը և Գաղտնի ծառայությունը շարունակում են հետաքննությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, խարդախության և գողության երկուական հոդվածներով: Չորեքշաբթի նա ներկայացել է դատարան՝ գրավով ազատ արձակաման հարցով լսումների համար և նախատեսվում է կրկին ներկայանալ դեկտեմբերի 18-ին:
