Մթերքներ, որոնք վատ են անդարդառնում քնի որակի վրա
Ճարպերով, շաքարով և կծու համեմունքներով հարուստ սնունդը վատթարացնում է քնի որակը և դժվարացնում քուն մտնելը: Դրա մասին Daily Mirror պարբերիականին տված հարցազրույցում զգուշացրել է քնի խորհրդատու Ռոզի Դեյվիդսոնը։
Մասնագետը սնուցումն անվանել է քնի վրա ազդող կարևոր գործոններից մեկը։ Օրինակ՝ հավասարակշռված ընթրիքը կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը կանխում է գիշերային արթնացումները, մինչդեռ որոշ մթերքներ անհարմարավետություն և քնին առնչվող խնդիրներ են հարուցում: «Ճարպոտ կամ տապակած կերակուրներն ի վիճակի են խանգարել ստամոքսին և դժվարացնել քուն մտնելը, իսկ քնելուց առաջ շատ շաքար կամ կոֆեին օգտագործելը չափազանց խթանում է օրգանիզմը», – պարզաբանում է Դեյվիդսոնը:
Բացի դրանից, գիտնականը խորհուրդ է տվել քնելուց առաջ կծու կերակուրներ չուտել։ Ըստ նրա՝ դրանք բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը, ինչի պատճառով չի հաջողվում է արագ քուն մտնել։
Մասնագետը հավելել է, որ որոշ մթերքների, մասնավորապես՝ կիվիին, կեռասին, նուշին և հնդկահավի մսին քունը բարելավելու ունակություն են վերագրում։ Դեյվիդսոնը նշել է, որ կան այդ վարկածը հաստատող որոշ ապացույցներ, բայց դրանք անհերքելի չեն: Բացի դրանից, նրա համոզմամբ, բացարձակապես իմաստ չունի կենտրոնանալ որոշակի մթերքների վրա։
«Ի վերջո, լավագույնը, որ կարող ենք անել մեր քնի համար, ընդհանուր առմամբ առողջ և հավասարակշռված սննդակարգի վրա կենտրոնանալն է, ինչպես նաև քնի հետևողական գրաֆիկն ու սթրեսի արդյունավետ կառավարումը»,-եզրափակել է Դեյվիդսոնը:
