Ֆաշիստը, որ ֆաշիստ է, էլի թողել է, որ միսն ուտեն, բայց ոչ թե բոլորը վերցնեն տանեն. ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառ

Թող գնան այդ գյուղացուն ասեն, թե ինչու է այդ միսը փողոցում դրած վաճառում՝ կոկորդները կկտրեն։ Խելոք ժողովուրդ են գտել միսը տարան»,-այսօր ասաց ԳՈւՄ-ի մսի շուկայի վաճառողներից մեկը՝ մեկնաբանելով ՍԱՏՄ-ի կողմից գումի շուկայից ոչ սպանդանոցային մորթի մսի առգրավման փաստը։

Նա հայտնեց, որ իրենից բռնագրավել են 1 մլն 200 հազար դրամի միս և ինքը ստիպված պետք է գողություն անի, որպեսզի իր ընտանիքը պահի, քանի որ ոչ մի տեղ իրեն գործ չեն տալիս։

Մյուսը վաճառողն էլ ասում է, թե գյուղացին 6 ամիս անասուն է պահել, բերել է, որ վաճառի, ձեռքից վերցրել են։ Նա հայտարարեց, թե սպանդանոցներ չկան որ տանեն մորթեն։

«Ֆաշիստը, որ ֆաշիստ է, էլի թողել է որ միսն ուտեն, բայց ոչ թե բոլորը վերցնեն տանեն»,-հայտարարեց Մսավաճառը։

Share This