ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 պաշտոնյայի նկատմամբ

ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել վրացի պաշտոնյաների, օրենսդիրների և իրավապահների նկատմամբ երկրում «ժողովրդավարությունը խարխլելու» համար։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

«Պետդեպարտամենտը, որպես վիզային սահմանափակումների իր քաղաքականության մի մաս, արգելել է վիզաների տրամադրումը նրանց, ովքեր պատասխանատու են կամ ներգրավված են Վրաստանում ժողովրդավարության խաթարման մեջ:

Ներդրված գործողությունները կվերաբերեն մոտավորապես 20 մարդու, այդ թվում՝ նրանց, ովքեր աշխատում են որպես նախարարներ և պատգամավորներ, իրավապահ մարմինների և անվտանգության աշխատակիցներ»,-ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները դատապարտում է ցուցարարների, իրավապաշտպանների, ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ բռնությունները։

«ԱՄՆ-ը լրացուցիչ գործողություններ է նախապատրաստում, այդ թվում՝ պատժամիջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր իբր խարխլում են Վրաստանում ժողովրդավարությունը»,-ասվում է զեկույցում։

Share This