Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանն այսօր երկու ամսով  երկարացրել է Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի կալանքի ժամկետը

Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանն այսօր երկու ամսով  երկարացրել է Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին մեզ  տեղեկացրեց նախկին քաղաքապետի թիմակիցներից մեկը՝  նշելով, որ  թեև հույս ունեին  Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի նախնական ընտրությունից՝ «փրայմերիզից» հետո կսկսեն  հանգիստ թողնել իշխանությունից հրաժարված Բալասանյաններին, սակայն շարունակում են ճնշումները։

Ըստ մեր աղբյուրի,  անհասկանալի է ու անհիմն, որ Խաչատուր Բալասանյանը  շարունակելու է գտնվել խիստ ռեժիմի ներքո․ նա զրկված է մերձավոր ազգականների հետ շփման իրավունքից՝ բացառությամբ կնոջ և զավակի։

Share This