2 մլրդ եվրո արժողությամբ շքեղ «էկոշրջանը» ծովում Մոնակոյի մակերեսն ավելացրել է 3 տոկոսով

Հարկային դրախտի եւ հարուստների «խաղահարթակի»՝ Մոնակոյի բնակչությունը կազմում է մոտ 39 000 մարդ, եւ նրանց յուրաքանչյուր տասից յոթը միլիոնատեր է։ Օրերս աշխարհի երկրորդ ամենափոքր պետության տարածքն ավելացել է 3 տոկոսով, տեղեկացրել է CNN-ը։

Mareterra նոր «էկոշրջանը», որը կառուցվել է Միջերկրական ծովում, ընդլայնում է միկրոպետության հողազանգվածը մոտ 15 ակրով։ 2 մլրդ եվրո արժողությամբ շքեղ նախագիծը ներառում է կայանատեղի զբոսանավերի համար, լողափ եւ նոր էլիտար բնակելիների տեղամասեր։

2013թ. հայտարարված մասշտաբային նախագիծը ներառում է բետոնե խցերի կառուցում կամ կեսոններ ծովում, ինչից հետո դրանցից բաց են թողել ջուրը եւ 750 000 մետրիկական տոննա ավազ լցրել։ Արհեստական ցամաքի մոտ կեսը հասանելի է լինելու բոլորին իր հարմարություններով, ներառյալ այգին, հեծանվի ճանապարհը, զբոսանավերի կայանատեղին եւ առեւտրի օբյեկտներ։ Շրջանի կանաչ գոտիներում տնկվել են 1 000 ծառեր, որոնք բերվել են Տոսկանայից։

Նոր մասնավոր առանձնատները ներառում են ավելի քան 100 հարկաբաժիններ եւ 10 շքեղ վիլլաներ։ Մի քանի հայտնի ճարտարապետներ, ներառյալ Նորման Ֆոսթերը եւ Թադաո Անդոն, հրավիրվել են Mareterra-ում կառույցներ ստեղծելու համար։ Իտալացի ճարտարապետ Ռենցո Պիանոն, որն ավելի շատ հայտնի է որպես Պոմպիդուի կենտրոնի նախագծի համահեղինակ, իր անունն է տվել բնակելի համալիրին, որը նախագծվել է նրա ֆիրմայի կողմից այս տեղամասում՝ Le Renzo։

Չնայած բնակելիների գների մասին չի տեղեկացվում, Knight Frank-ը նշել է, որ շրջանում անշարժ գույքի մեկ քառակուսի մետրը կարժենա մոտ 100 000 եվրո։

Share This