Պաապա Էսիեդուն հավակնում է Սեւերուսա Սնեյփի դերին Հարի Փոթերի մասին HBO-ի գալիք սերիալում

Պաապա Էսիեդուն հավակնում է Սեւերուսա Սնեյփի դերին Հարի Փոթերի մասին HBO-ի գալիք սերիալում։

Մի քանի աղբյուրներ The Hollywood Reporter-ին տեղեկացրել են, որ բրիտանացի դերասանին առաջարկել են այդ դերը, բայց առայժմ չի հաստատվել, թե սկսվել են արդյոք բանակցությունները։ Սնեյփը լինելու է գլխավոր հակոտնյան առաջին սեզոնում։

Warner Bros-ի բոլոր ութ ֆիլմերում կերպարը մարմնավորել է հանգուցյալ Ալան Ռիքմանը։

Աղբյուրները նաեւ հաստատել են, որ հավաստիացումներն այն մասին, որ Քիլիան Մըրֆին հավակնում է Վոլան դե Մորթի դերին, իրականությանը չեն համապատասխանում։

Ներկայում HBO-ի Հարի Փոթերի ադապտացիայի պրեմիերան նախատեսված է 2026թ.։ Նկարահանումները կսկսվեն հաջորդ ամռանը։

«Մենք հասկանում ենք, որ նման աղմկալի սերիալը շատ լուրերի եւ կռահումների տեղիք կտա։ Քանի որ մենք գտնվում ենք արտադրության պատրաստման փուլում, մենք կհաստատենք մանրամասները միայն գործարքների կնքումից հետո»,- ի պատասխան ասել են HBO-ում։

Share This