<<Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու>>
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուր այցելել էր ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերին:
Եղվարդում Փաշինյանին մոտեցավ մի քաղաքացի եւ ասաց, որ սովորաբար բռնատիրական երկրներում հեղափոխությունից հետո առաջինը կատարվում է Սահմանադրության փոփոխություն եւ հետո նոր ենթակառուցվածքների փոփոխություն եւ հարց ուղղեց նրան, թե երբ կլինի դա:«Մենք ռազմավարությամբ ընդունել ենք, որ փետրվարին պետք է սահմնադրական փոփոխությունների, որը պետք է աշխատի: Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու, վռազելու, փախեփախի անհրաժեշտություն չկա»,-ասաց նա
