Դամասկոսն ընկավ․ վարչապետը հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին

Դամասկոսն ամբողջությամբ անցել է ապստամբների վերահսկողության տակ:

Սիրիայի վարչապետը հայտնել է, որ գտնվում է իր տանը և մտադիր չէ լքել այն ։

Վարչապետը հայտարարել է նաև, որ պատրաստ է համագործակցել սիրիացիների ընտրած ցանկացած կառավարության հետ:

Դամասկոսի օդանավակայանը ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը:

Սիրիայի կառավարությունը չգիտի Ասադի գտնվելու վայրը. ասել է վարչապետը։

Share This