Նիկոլ Փաշինյանը չորս կառույցների ղեկավարների և տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարների ազատել է զբաղեցրած պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով չորս կառույցների ղեկավարների և տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարներ ազատվել են իրենց պաշտոններից։

Ինչպես տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, Արսեն Մնացականյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի, Արամ Նիկոյանը՝ պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի, Լևոն Բալյանը՝ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ Ամբակում Գրիգորյանը՝ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոններից։

Share This