Ռուսաստանը կվերադարձնի իր կողմից ձերբակալված ուկրաինական նավերը

Ռուսաստանը կվերադարձնի իր կողմից Կերչի միջադեպի ժամանակ ձերբակալված ռուսական նավերը։ Այս մասին հայտնում է КоммерсантЪ պարբերականը։ Ըստ պարբերականի աղբյուրների փոխանցած տեղեկությունների, ռուսական կողմը այդ նավերի վերադարձի հետ կապված սկզբունքային որոշում արդեն կայացրել է։ Ներկայումս ռուսական եւ ուկրաինական ուժային գերատեսչությունները եւ արտաքին քաղաքական գերատեսչությունները համաձայնեցնում են փոխանցման տեղն ու ժամանակը։ Փոխանցումը կատարվելու է ծովում եւ ոչ թե նավահանգստում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )