Սկանդալ՝ Կիրկորովի հետ Էլեն Բադալյանի ելույթից հետո․ Լազարևը հեռանում է «Ну-ка, все вместе!» շոուից

Երգիչ, ժյուրիի անդամ Սերգեյ Լազարևը Էլեն Բադալյանի ելույթի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովի հետ սկանդալից հետ հեռանում է «Ну-ка, все вместе!» հեռուստաշոուից։ Սերգեյ Լազարևը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ այլևս չի մասնակցի շոուին:

Լազարեւը բացատրել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ վեցերորդ եթերաշրջանը չափազանց զգացմունքային էր։ «Շատ շնորհակալ եմ աշխատանքի համար, շատ շնորհակալ եմ այս վեց սեզոնների համար։ Ցավոք, ինձ համար շատ դժվար է յուրաքանչյուր եթերին էմոցիոնալ կերպով տրվելը, այդ պատճառով ես, այնուամենայնիվ, որոշում կայացրի հեռանալ։ Կներեք, ի սեր Աստծո, սա իմ վերջին մրցաշրջանն է։ Մենք միասին շատ բան ենք անցել, բոլորդ ինձ համար սիրելի մարդիկ եք», – շոուի եթերում հայտարարել է նա։

Share This