4 պարզ ու արդյունավետ բնական միջոց սթրեսից ու նյարդային լարվածությունից ազատվելու համար

Սթրեսը, լարվածությունն ու անհանգստությունը ներկայում շատ արդիական խնդիր են դարձել և խիստ բացասաբար են անդրադառնում մարդկանց հոգեկան առողջության ու նյարդային համակարգի վրա: Նման խնդիրներից ազատվելու համար մարդիկ սովորաբար ընդունում են հանգստացնող դեղամիջոցներ, սակայն մասնագետները նշում են, որ նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ կիրառելով միայն բնական բաղադրիչներ, ինչը թույլ կտա խուսափել կողմնակի վնասակար ազդեցություններից ու կախվածությունից, որոնք հաճախ են նկատվում դեղատնային միջոցների կիրառման դեպքում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանգստացնող ազդեցությամբ օժտված արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել սթրեսից ու լարվածությունից:

  • Խառնել հավասար քանակությամբ չորացրած անթառամի ծաղիկները, չորացրած երիցուկի ծաղիկները, սրոհունդն ու կեչու բողբոջները, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր ու թրմել կես ժամ։ Ստացված թուրմը քամել ու խմել առավոտյան ու երեկոյան կես բաժակ: Թուրմը հարկավոր է քաղցրացնել 1 թեյի գդալ մեղրով:
  • Խառնել հավասար քանակությամբ պատրինջը, հաղարջի տերևները, դաշտային ձիաձետն ու խնկածաղիկը, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ։ Ստացված թուրմը քամել ու ընդունել օրական երեք անգամ կես բաժակ:
  • 2:1:1 հարաբերակցությամբ խառնել անանուխի մանրացրած տերևները, գայլուկի կոներն ու կատվախոտի արմատը, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ: Ստացված թուրմը քամել ու ընդունել օրական երկու անգամ կես բաժակ:
  • 3:3:1 հարաբերակցությամբ խառնել առյուծագիի խոտը, ալոճենու ծաղիկներն ու երիցուկի ծաղիները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 8 ժամ: Ստացված թուրմը քամել ու ընդունել օրական երկու անգամ կես բաժակ:

Այս պարզ բնական միջոցները կօգնեն հեշտությամբ ազատվել նյարդային լարվածությունից, սակայն հարկ է հիշել, որ լուրջ սթրեսի դեպքում ինքնաբուժությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Նման դեպքերում կարող է լինել դեղորայքային բուժման կարիք և միայն փորձառու մասնագետը կկարողանա նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Share This